Մահացել Է «Կնքահայր» և «Չինական թաղամաս» ֆիլմերի պրոդյուսերը

89 տարեկան հասակում մահացել Է ամերիկացի հայտնի պրոդյուսեր Ռոբերտ Էվանսը: Այս մասին հայտնել Է Vanity Fair-ը:
Ասվում է, որ պրոդյուսերը մահացել Է հոկտեմբերի 26-ին:
Ռոբերտ Էվանսը ղեկավարել է Paramount Pictures-ը 1967-1974 թվականներին: Նա հայտնի է դարձել այնպիսի ֆիլմերի շնորհիվ, ինչպիսիք են «Ռոզմարիի երեխան», «Կնքահայրը» և «Չինական թաղամասը»: Այդ կինոնկարները ներառված են ԱՄՆ-ի ֆիլմերի Ազգային ռեեստրում: