Մկրատը ձեռքին երկրպագուհին սպասել է Ռոբերտ Փաթինսոնին սենյակում

Ռոբերտ Փաթինսոնի աստղային ուղին սկսվեց «Մթնշաղ» ֆիլմում նկարահանվելուց հետո: Դերասանը ձեռք բերեց ոչ միայն համաշխարհային փառք, այլ նաև միլիոնավոր երկրպագուներ: Այսօր օսկարակիր դերասանը անգամ իր բնակարանում բնակվում է անվտանգության աշխատակիցների հետ, որովհետև սարսափելի վախենում է իր երկրպագուներից:
Այդ վախի պատճառը տարիներ առաջ տեղի ունեցած պատահարն էր, ինչի հետևանքով դերասանի մոլագար երկրպագուն ենթարկվեց 7 տարի ազատազրկման, իսկ ինքը՝ Փաթինսոնը, ամիսներ շարունակ բուժվում էր հոգբանների մոտ:
2011 թվականին, երբ Փաթինսոնն արդեն հայտնի էր և ամենուր շրջում էր իր անվտանգության աշխատակիցների հետ, մտնելով իր սենակ նա մահճակալի տակից մկրատի չխկոց է լսում: Քիչ անց մահճակալի տակից հայտնվում է մկրատը ձեռքին մի աղջիկ, որ հարձակվում է Ռոբերտի վրա:
Բարեբախտաբար, անվտանգության աշխատակիցներին հաջողվում է փրկել Ռոբերտին, սակայն դերասանը խոստովանում է, որ դեռ երկար ժամանակ վախից չէր կարողանում քնել:
Երկրպագուհին ոստիկանության մոտ արդարացել էր՝ հավատացնելով, որ ցանկանում էր կտրել Ռոբերտի մազերը, որպեսզի կախարդեր դրանք ու դերասանը սիրահարվեր իրեն: