«Նախաձեռնությունը պետք է լինի շարունակական, յուրօրինակ ու ինքնատիպ»․ ՀՌՀ-ն՝ «Թղթե երազանք»-ի մասին - showbiz.am

«Նախաձեռնությունը պետք է լինի շարունակական, յուրօրինակ ու ինքնատիպ»․ ՀՌՀ-ն՝ «Թղթե երազանք»-ի մասին

By

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովն անդրադարձել է «Շանթ» հեռուստաընկերության «Թղթե երազանք» ֆիլմին: ՀՌՀ-ն գրում է՝ «Յուրաքանչյուր ոք ունի իր «Թղթե Երազանք»-ը, պարզապես պետք է գնալ դրա հետևից»:

«Օրեր առաջ «Շանթ» հեռուստաընկերութան եթերում ավարտվեց «Շանթ»-ի նոր նախագծով նկարահանված «Թղթե երազանք» լիամետրաժ ֆիլմը:

«Շանթ» հեռուստաընկերությունը Գյումրիում «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի ստեղծման ընթացքում մեկնարկել էր մի նախագիծ, նպատակ ունենալով բացահայտել խելացի, սակայն սոցիալապես անապահով պայմաններում ապրող երեխաների ու տեղավորել Կենտրոնում:  Հենց այս նախագիծն էլ տվել էր ֆիլմի ստեղծման գաղափարը:

Ֆիլմի հիմքում ընկած է իրական պատմություն՝ անապահով պայմաններում ապրող գյումրեցի երեխաների երազանքների և առօրյայի մասին, հագեցած Գյումրվա բարբառային կոլորիտով, մանկական սիրո և հասուն տարիքի գիտակցության համադրությամբ: Նկատելի է միախառնված հուզմունքն ու ուրախությունը, ժպիտն ու թախիծը, ավանդույթներն ու խրատները, երեխայի անկեղծ խոսքն ու նպատակասլացությունը, երազանքների ձգտումը…

Նախագծի հեղինակները կարողացել են հմտորեն ներկայացնել այդ ամենը, իսկ դերասանները՝ ստիպել վերապրել հերոսներից յուրաքանչուրի հույզերը:

Ֆիլմի նկատմամբ հանրության հետաքրքրությունը ցույց է տալիս, որ հեռուստադիտողին հետաքրքիր են տեղական արտադրողի, ազգային մտածելակերպով համեմված ֆիլմերը:

«Շանթ»-ի նախաձեռնությունն արժանի է գովասանքի:

Նախաձեռնությունը պետք է լինի շարունակական, բովանդակային, բազմաժանր, յուրօրինակ ու ինքնատիպ:

Եթերում սպասում ենք հաջորդ ֆիլմին…

«Ժամանակն արագություն չունի, այդ մարդն է, որ կա՛մ վռազում է, կա՛մ դանդաղում։ Դու ուղղակի ապրի, մի մտածիր այդ մասին, ինչքան վռազես, էնքան ժամանակդ չի հերիքի: Դու մի վռազի… ամեն ինչի ժամանակն էլ կգա, մի վռազի…» (ուստա Սերոբի խրատական խոսքն է ֆիլմի գլխավոր հերոսին՝ Հայկին)»։

Leave a Comment

Your email address will not be published.

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

post-image
ՇոուՆյուզ Վիդեոներ

«Հիշում եմ, որ շամպայնը թափվեց գետնին ու մեկ էլ․․․»․Ռիփփին՝ նոր տեսահոլովակի, կարանտինի և ապագա ծրագրերի մասին

Այս օրերին, երբ Հայաստանում բոլորը մտահոգված են կորոնավիրուսի տարածմամբ  և քայլեր են ձեռնարկում հնարավորինս արագ հաղթահարելու ստեղծված իրավիճակը, սոցիալական...
Ավելին