Ինչո՞վ է զբաղվում Անահիտ Սիմոնյանը նկարահանումներից դուրս

Երգչուհի, դիզայներ Անահիտ Սիմոնյանը նոր տեսանյութ է հրապարակել իր միկրոբլոգում, որը հաստատ շատ կհետաքրքրի նրա ինստագրամյան հետևորդներին։
Երգչուհին տեսանյութի միջոցով փորձել է ցույց տալ, թե ինչով է զբաղվում նկարահանումներից ազատ ժամանակ։ Պարզվում է՝ Անահիտը անգործ չի նստում ու դրա փոխարեն հատակը կամ պատուհաններն է լվանում։

«Հատված այն կյանքից, որը դուք չեք տեսնում։ Սա այն է, ինչ մենք անում ենք, երբ նկարահանումների արանքում ազատ ժամանակ ենք ունենում»,- գրել է երգչուհին հրապարակված տեսանյութի մեկնաբանության դաշտում։
Ի դեպ, Անահիտ Սիմոնյանը պատրաստվում է օրերս բացել իր բրենդին պատկանող բուտիկ նաև ԱՄՆ-ում։