Վերջապես,Կաունասի երգչախումբը հանդես կգա Հայաստանում

Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում նոյեմբեր ամիսը հագեցած է լինելու պրեմիերաներով․ նոյեմբերի 8-ին այստեղ հանդես կգա Կաունասի պետական երգչախումբը՝ Հայաստանի օպերայի և բալետի թատրոնի մեներգիչների և սիմֆոնիկ նվագախմբի հետ համատեղ կներկայացնի Մոցարտի «Ռեքվիեմը»։
Իսկ «Բյուրեղապակյա դղյակ» բալետային ներկայացումը Երևանում առաջին անգամ կցուցադրվի թատրոնի արտիստների մասնակցությամբ, ինչպես նաև հանդիսատեսին կներկայացվի Մոցարտի «Կախարդական սրինգը»։
Հռչակավոր երգիչ Բրին Թերֆելը Լաս Պալմասում կայացած համերգից հետո Կաունասի երգչախմբի մասին ասել է․ «Ձեր երգչախումբը ես դասում եմ աշխարհի լավագույն խմբերի շարքին»: