Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներին ամուսնությունը հակացուցված է

Կարիճներ

Կարիճներին ամուսնությունը հակացուցված է, որովհետև իրենց բարդ բնավորության պատճառով նրանք ոչ միայն բարդացնում են իրենց կյանքը, այլ նաև կործանում են իրենց զուգընկերոջ կյանքը: Կոնֆլիկտային, իշխող և չհարմարվող. սրանք Կարիճների գլխավոր հակտանիշներն են:
Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները տանել չեն կարողանում, երբ իրենց հակաճառում են: Նրանք ունակ չեն ընդունելու իրենց սխալը և մշտապես ջանում են ապացուցել, որ ճիշտ են:
Նրանք հաճախ աննշան խնդիրներն ուռճացնում են և չեն նկատում հեշտ և ակնհայտ լուծումները: Այս նշանի ներկայացուցիչները հենց իրենք են ամենից շատ տուժում իրենց սկզբունքայնությունից և ծայրահեղականությունից: Նրանք չափից դուրս շատ են կախված հասարակության կարծիքից: Նրանք ամեն բան կանեն գովասանքի, հիացմունքի արժանանալու համար, ուստի և չեն կարողանում իրականացնել այն ամենը, ինչն իսկապես ցանկանում են: Նրանց ողջ էներգիան վատնվում է մարդկանց դուր գալու ցանկության վրա: Հաջողության հասնել նրանց խանգարում է տատանողականությունն ու անհամարձակությունը: