Սիլվա Հակոբյանի և դստեր ջերմ լուսանկարը․ փոքրիկն արդեն իր Ինստագրամի էջն ունի (լուսանկարներ)

Երգչուհի Սիլվա Հոկոբյանը դստեր ծնվելուց հետո բավականին հաճախ է նրա հետ լուսանկարներ հրապարակում։ Սկզբնական շրջանում Սիլվան երեխայի դեմքը չէր ցուցադրում, սակայն իր ծննդյան օրը երգչուհին ինքը նվեր արեց և հրապարակեց դստեր առաջին ֆոտոշարքից մեկ լուսանկար։ Երգչուհու Ինստագրամի էջում հրապարակված վերջին լուսանկարում փոքրիկ Միլան է՝ մոր գրկում։ Սիլվան լուսանկարին տվել է հետևյալ մեկնաբանությունը՝ «Ու թող ողջ աշխարհը սպասի»։

Ի դեպ, Սիլվա Հակոբյանի դուստրը՝ Միլան, արդեն ունի իր անձնական էջը Ինստագրամում։ Էջում արդեն կա հրապարակված փոքրիկին պատկանող երեք լուսանկար։