«Marchesa» նորաձևության տան նոր ու շլացուցիչ հավաքածուն

«Marchesa» ամերիկյան նորաձևության տունը ներկայացրել է հարսանյաց զգեստների 2020-2021 հավաքածուն։
«The Sun» թաբլոիթի լրագրողները պարզել են, որ հայտնի երգչուհի Ադելը չի կարողացել գնել այս հավաքածուից իր ցանկացած զգեստը՝ դրա չափազանց թանկարժեք լինելու պատճառով։ Երգչուհու պրոդյուսերի և նորաձևության տան ադմինիստրատիվ աշխատակիցների միջև լուրջ վիճաբանություն է սկսվել, որովհետև Marchesa բրենդը հրաժարվել է զեղչել զգեստը կամ այն տրամադրել վարձույթով։
Նավթարդյունաբերությամբ զբաղվող միլիոնատեր Էրիկ Շմիտը, տեղեկանալով  սկանդալի մասին, գնել է այդ զգեստն ու նվիրել իր սիրելի երգչուհուն՝ Ադելին, սակայն վերջինս հրաժարվել է ընդունել այն։
Ձեզ ենք ներկայացնում «Marchesa» բրենդի նոր հավաքածուն.