Դիանա Շուրիգինայի մոր երիտասարդ սիրեկանը

Դիանա Շուրիգինան մեծ ճանաչում ձեռք բերեց իր հետ կատարված խայտառակության պատճառով:
Աղջիկն իր բռնաբարության մասին պատմեց Անդրեյ Մալախովի հաղորդման շրջանակներում, ինչի հետևանքով և Ռուսաստանում, և Ռուսաստանի սահմաններից դուրս աղջկա պատմության մասին այսօր գիտեն շատերը:
Այդ բոլոր դժվարություններից հետո Դիանան կարողացավ իրական սեր գտնել` ամուսնանալով իրեն մինչև ականջների ծայրը սիրահարված լրագրողի հետ:
Սակայն օրեր առաջ Շուրիգինան Դմիտրի Շեպելևի հաղորդման շրջանակներում բոլորին հայտնեց, որ հեռանում է իր ամուսնուց, որպեսզի հանդիպի երիտասարդ ու շփացած միլիոնատիրոջ հետ: Վերջերս հայտնի դարձավ նաև, որ Դիանայի մայրիկը լքել է իր ամուսնուն հանուն երիտասարդ սիրեկանի: Տղամարդը հայտնի է դարձել «Дом 2» հեռուստածրագրի շնորհիվ, որին մասնակցելու համար նա լքել էր իր կոնջն ու 11-ամսական երեխային: