«Ժամանակակից դասականների» փառատոնը բացառիկ է իր տեսակով

«Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնը նմանը չունեցող մեծ իրադարձություն է:
Լավագույն կոմպոզիտորները, որոնց հետևում է աշխարհը, գալու են Հայաստան: Հայաստանում կհամախմբվեն մեր օրերի լեգենդար կոմպոզիտորները` Ցիգան Չենը, Քշիշտոֆ Պենդերեցկին, Ալեքսեյ Շորը, Գեորգս Պելեցիսը, Ալեքսանդր Չայկովսկին և Կառլ Ջենկինսը, նրանց կմիանա նաև մեր մեծանուն մաեստրո Տիգրան Մանսուրյանը։ Ամեն օր ունկնդիրներին սպասվում են նոր ծրագրեր‚ մեծահամբավ մենակատարներ։

Այսօր կտրվի փառատոնի մեկնարկը Տիգրան Մանսուրյանին նվիրված երեկոյով:
«Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնի առանձնահատկությունն այն է‚ որ հայ երաժշտասերները ոչ միայն կարող են ունկդրել ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունները‚ այլև անձամբ ծանոթանալ նրանց հետ։