Կանայք, ովքեր դիմել են տասնյակ պլաստիկ վիրահատությունների աստղերին նմանվելու համար

Այս կանայք դիմել են տասնյակ պլաստիկ վիրահատությունների և կոսմետիկ միջամտությունների, որպեսզի կարողանան նմանվել իրենց կուռքերին: Սոցիոլոգիական հարցումների շնորհիվ պարզվել է, որ պլաստիկ վիրաբույժների դիմող մարդկանց մեծամասնությունը երազում է նմանվել ինչ-որ հեռուստաաստղի: Սա մեծացնում է զանգվածային լրատվամիջոցների պատասխանատվությունը:
Ձեզ ենք ներկայացնում այն կանանց, ովքեր որոշել են ամեն գնով նմանվել իրենց կուռքին, և դա նրանց մոտ ստացվել է:

Մոդել Մարա Թայգենը հայտնի է դարձել Քայլի Ջենների բրենդի գովազդներից մեկում նկարահանվելու շոնրհիվ:
Դեռ մանկուց մոդելը խենթանում էր Անջելինա Ջոլիի համար և համոզված էր, որ նմանվելով նրան` նա կկարղոնա հասնել մեծ հաջողությունների: Այսպես էլ ստացվեց:
Մարան հիմա համագործակցում է համաշխարհային ապրանքանիշերի ու մոդելային գործակալությունների հետ, նա ստանում է հազարավոր դոլարներ մեկ լուսանկարի համար:

Երիտասարդ բրիտանուհին համաշխարհային ճանաչում է ձեռք բերել Թեյլոր Սվիֆթին նման լինելու շնորհիվ: Գեղեցկուհին անգամ խոստովանել է, որ մի քանի անգամ համերգային ծրագրերով ներկայացել է տարբեր երկներում Թեյլոր Սվֆթի անունից: Բայց քանի որ այդ դեպքերը կատարվել են տարիներ առաջ, Սվիֆթն օրինական տեսանկյունից այլևս չի կարող պատասխանատվության ենթարկել իր նամնակին: Բրիտանուհին դիմել է ծնոտի, այտոսկրերի, քթի և շուրթերի պլաստիկ վիրաահտության իր սիրելի երգչուհուն նմանվելու համար: