Հրապարակվել է «Ջումանջի» ֆիլմի վերջնական թրեյլերը՝ Դուեյն Ջոնսոնի մասնակցությամբ

Հրապարակվել է «Ջումանջի․ հաջորդ մակարդակ» ֆիլմի նոր մասի վերջնական թրեյլերը՝ Դուեյն Ջոնսոնի և Դենի Դե Վիտոյի մասնակցությամբ։

Daily Mail-ի փոխանցմամբ՝ 47-ամյա դերասանը ֆիլմում հանդես է եկել այլ հոլիվուդյան հայտնիների ընկերակցությամբ, որոնց թվում են 74-ամյա Դենի Դե Վիտոն և 73-ամյա Դենի Գլովերը։ Վերջինս արդեն նկարահանվել էր 2017-ին էկրան բարձրացած «Ջումանջի․ Ջունգլիների կանչը» ֆիլմում։

Նոր ֆիլմում նախորդ մասերի դերասաններից նկարահանվել են նաև Քարեն Գիլանը, Քևին Հարթը և Ջեք Բլեքը։