«Նորովի ու շատ ուրիշ»․ Ժաննա Վելիցյանի չկրկնվող ու չափազանց արտասովոր կերպարը

Թատրոնի և կինոյի դերասանուհի Ժաննա Վելիցյանը նոր, բավականին հետաքրքիր ու ինքնատիպ ֆոտոշարքով է հանդես եկել։ Երկար փորձեցինք հասկանալ, թե ինչ կերպար է ցանկացել ստանալ Ժաննան և հանգեցինք այն մտքին, որ նա նմանակում է հին ու բարի ծաղրածուներին։
«Նորովի ու շատ ուրիշ»,- գրել է դերասանուհին՝ հրապարակված լուսանկարների մեկնաբանության դաշտում։
Դերասանուհին նաև լուսանկարների մեկնաբանության բաժնում մի փոքր պատմել է իր մասին՝ գրված հարցերին տալով հետաքրքիր ու խոհափիլիսոփայական պատասխաններ։
«Ո՞վ եմ ես։ Ես Ժաննան եմ … ես աղջիկ եմ: Տիեզերքի շատ փոքրիկ, բայց կարևոր ու բաղկացուցիչ մասնիկը, առանց որի կյանքին երկնադեղնականաչավուն մի գույն կպակասեր: Իմ գույնն ու ես հաստատ կպակասեինք: Հա աղջիկ եմ, ով կարողանում է տխրել ու նեղվել անգամ ամենաչնչին խոսքից ու փորը ցավալու աստիճան ծիծաղել ու հուզվել որևէ փոքր երևույթից… ես աղջիկ եմ իմ երազանքներով, ուրախություններով ու տխրություններով հանդերձ: Մարդ, ով սիրում է ժամերով նայել երկնքին ու կտրվել աշխարհից, բայց անպայման հետ գալ իրականություն ու վայելել էս սիրուն կյանքի ամեն պահը…
Որտե՞ղ եմ ես։ Ես բնության մեջ եմ, լեռների ու ծաղիկների, ծովերի ու օվկիանների, հասարակ գյուղերի ու բազմահազարանոց լույսերով ողողված քաղաքների: Ես իմ տանն եմ ու դրսում եմ, ընկերներիս մեջ ու լրիվ միայնակ` ինքս ինձ հետ: Ես միշտ այնտեղ եմ, որտեղ պետք է լինեմ …
Ի՞նչն է ինձ մոտիվացնում։ Այս աշխարհում իմ լինելիության փաստն ամենաշատն է մոտիվացնում ինձ… ես սիրում եմ էս ծուռ ու շիտակ աշխարհը ու սիրում եմ ինձ էդ աշխարհի մեջ… իսկ առհասարակ ինձ կարող է մոտիվացնել ամեն սիրուն երևույթ. մարդը` իր գեղեցիկ ու ուժեղ ոգով, բնությունը, ճարտարապետությունը, արվեստը… մորս ասած յուրաքանչյուր լավ բառն ինձ համար մոտիվացիայի ուժեղ աղբյուր է»,- գրել է Ժաննան։