Քայլի Ջենները շլացուցիչ Մերիլին Մոնրոյի կերպարում

Աշխարհի ամենաերիտասարդ միլիարդատիրուհին՝ Քայլի Ջենները, հայտնի ամերիկուհի Մերիլին Մոնրոյի կերպարով հանդես է եկել Հելոուինին և լուսանկարվել V Magazine նորաձևության ամսագրի շապիկի համար: Լուսանկարները հրապարակվել են Քայլիի Ինստագրամի էջում։

Լուսանկարներում 22-ամյա Ջենները, ով  շիկահեր է դարձել, կեցվածք Է ընդունել ատլասե զգեստով և երկար ձեռնոցներով՝ տղամարդկանց կոստյումներին համապատասխան երանգով: Նրա ձեռքերը զարդարված են մեծածավալ թևնոցներով, պարանոցին խոշոր վզնոց Է, ականջներին՝ երկար ականջօղեր: «Աղջիկների լավագույն բարեկամներն ադամանդներն են»,- գրված է հրապարակված լուսանկարների մեկնաբանության բաժնում: Լուսանկարի հեղինակն ամերիկացի ֆոտոնկարիչ Գրեգ Սվեյլսն Է, ով ավելի վաղ բազմիցս լուսանկարահանել Է Քայլի Ջեններին և Քարդաշյան քույրերին: