«18+ ջրահարս». Քայլի Ջենների հելոուինյան սեքսուալ կերպարը

Աշխարհի ամենաերիտասարդ միլիարդատերերից մեկը` Քայլի Ջենները, բավականին լրջորեն ու պատասխանատվությամբ է ամեն տարի մոտենում հելոուինյան իր կերպարին:
Այս տարի նա անգամ գեղեցիկ կերպար էր ընտրել իր դստեր` Սթորմի համար:  Փոքրիկը կրում էր մայրիկի մանուշակագույն կեղծամը և փետուրներով զգեստ․ համարյա Met Gala 2019-ի Քայլիի կերպարի պես։
Քայլիի կերպարը նույնպես առանձնացավ: Գեղեցկուհին դիսնեյան արքայադուստրերից ջրահարս Արիելի կերպարով էր:
«Արիելը մեծացել է»,- իր սեքսուալ լուսանկարները մակագրել էր Ջենները:
Երկրպագուներին անչափ դուր էր եկել հեռուստաաստղի այդ կերպարը և նրանք լուսանկարի մեկնաբանություներում նշել էին. «18+ ջրահարս»: