«Պատվից առավել»-ն ավարտվում է. հայտնի է վերջին սերիայի օրը

«Պատվից առավել» հեռուստասերիալը շուտով ավարտին կմոտենա:
Հեռուստանովելի վերջին սերիայի օրն արդեն հայտնի է. իրադարձություններն իրենց ավարտին կհասնեն դեկտեմբերի 27-ին:

Հիշեցնենք,որ հայկական սերիալներից «Պատվից առավել»-ն առաջինն է, որ արժանացել  «ՏԵՖԻ» մրցանակի: Նախկինում մեզ հետ ունեցած զրույցում ֆիլմի պրոդյուսեր Ելենա Արշակյանն ասել էր. «Երբ մենք զբաղվում էինք նախագծի նկարահանման աշխատանքներով, անգամ չէինք մտածում, որ երբևէ կներկայացնենք այն մրցանակաբաշխության շրջանակներում՝ առավել ևս նման հեղինակավոր. չէ՞ որ «ՏԵՖԻ»-ն հեռուստատեսության ոլորտում բարձրագույն մրցանակն է, և շատ պատասխանատու է «ՏԵՖԻ»-ի դափնեկիր լինելը»:
Դե ինչ, սպասենք հեռուստասերիալի հետաքրքիր ու գերլարված ավարտին: Մանավանդ, որ ֆիլմի ստեղծողները խոստանում են, որ այն բավականին անսպասելի ու իրադարձություններով հարուստ է լինելու: