Թաց և գրավիչ. Սիրուշոն նոր ֆոտոշարք ունի

Երգչուհի Սիրուշոն նոր և հետաքրքիր ֆոտոշարքով է հանդես եկել:
Նոր լուսանկարներում, որոնք հրապարակվել են երգչուհու ինստագրամյան էջում, Սիրուշոն ներկայացել է բավականին գրավիչ և ինքնատիպ կերպարով:
Թաց մազերն ու զգեստը երգչուհուն ավելի սեքսուալ և գայթակղիչ են դարձրել:
Հետաքրքիր ու օրիգինալ են ոչ միայն լուսանկարները, այլ նաև դրանց մեկնաբանության դաշտում արված գրառումները: «Կարողանալ ընդունել կյանքն այնպիսին, ինչպիսին կա, գնահատել մարդկանց, պահերը, շնորհակալ լինել ապրած ամեն րոպեի համար…», «Կարողանալ զգալ արևն անձրևի մեջ… չվախենալ թրջվելուց…», «Փորձությունները շատ են ու ամեն օր… Կարողանալ ամեն անգամ գտնել ուժ ու ոտքի կանգնել… ու անկախ ամեն ինչից ապրել արդար ու ճիշտ, այնպես, որ միշտ կարողանաս հանգիստ խղճով կյանքի աչքերի մեջ նայել»,- գրել է Սիրուշոն: