Հայտնի է, թե երբ լույս կտեսնի «Սարդ-մարդու» մասին նոր մուլտֆիլմը

Ամերիկյան Sony Pictures ընկերությունը սոցցանցում գրառում է կատարել՝ հայտնելով, որ «Սարդ-մարդը. տիեզերքի միջով» անիմացիոն ֆիլմի շարունակությունը կթողարկվի 2022-ի ապրիլի 8-ին:

Մուլտֆիլմի մասին այլ մանրամասներ դեռևս չեն հաղորդվում: Հայտնի չեն ո՛չ ռեժիսորի, ո՛չ սցենարիստի անունները:

Մայլզ Մորալեսի մասին առաջին ֆիլմը, լույս է տեսել 2018-ի դեկտեմբերին, որից հետո արժանացել է «Օսկար» կինոմրցանակի՝ «Լավագույն լիամետրաժ անիմացիոն ֆիլմ» անվանակարգում: