Հայ աստղերի աշնանային կերպարները

Երգչուհին Սոնա Ռուբենյանը բավականին շատ է ճամփորդում, մասնակցում տարբեր համերգների և միջոցառումների, ինչի մասին նա պարբերաբար տեղեկացնում է իր ինստագրամյան հետևորդներին։
Սոնան չի մոռանում նաև ներկայացնել իր հմայիչ լուքերին ու street style-երը։

Հաղորդավարուհի Յանա Դանիելյանը միկրոբլոգի իր էջի հետևորդներին ու երկրպագուներին մշտապես հիացնում է իր ոճային, նորաձև look-երով, ներկայացնում է ընտանեկան հանգստից ու առօրյայից գեղեցիկ ու ջերմ կադրեր։
Նա իր ինստագրամյան էջում նույնպես կիսվել է աշնանային գեղեցիկ կերպարով։

«Աշնան սիրահարը»,- այդպես է մակագրել իր լուսանկարը, դերասանուհի Հասմիկ Խոջյանը։

Սիրված երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը համերգային ծրագրով շրջում է աշխարհի տարբեր երկրներով, որտեղից էլ իր ինստագրամյան էջում նոր լուսանկարներ է  հրապարակում։
Լիլիթն իր երկրպագուներին ու հետևորդներին կրկին ներկայացել է ցրտաշունչ Կրասնոդար քաղաքից։

Հռիփսիմե Հակոբյանը նույնպես շատ ոճային ու գեղեցիկ կերպարով է դիմավորել աշունը։