«Այդ տեղեկությունը հավաստի չէ»․ Վաչե Թովմասյանը՝ իր ամուսնալուծության լուրերի մասին

Օրերս տեղեկություններ էին տարածվել այն մասին, որ դերասան, հումորիստ Վաչե Թովմասյանը և իր կինը՝ դիզայներ, լրագրող Գայանե Մանուկյանը, ամուսնալուծվել են։

Տեղեկությունը հաստատելու համար մենք կապ էինք հաստատել Գայանե Մանուկյանի հետ, ով ասել էր․ «Չեմ պատրաստվում պատասխանել ոչ մի հարցի»։

Իսկ այսօր արդեն Tert.am Life-ի փոխանցմամբ տեղեկանում ենք, որ Վաչեն հերքել է այդ լուրերը․ «Այդ տեղեկությունն ընդհանրապես հավաստի չէ։ Ինչ ուզում, գրում են։ Ինստագրամով ինչ-որ բան են ման գալիս, հետո դրա հիման վրա հրապարակում են անում»։

Նշենք, որ ավելի վաղ Գայանեն և Վաչեն Ինստագրամում դադարել էին հետևել իրար, այսօր նրանք կրկին միմյանց հետևորդների ցանկում են։

Վաչեն և Գայանեն ամուսնացել են 2013 թվականին, նրանց դուստրը՝ Միան, շուտով կդառնա 3 տարեկան։