Արցախցի նկարիչները Մոսկվայում ցուցահանդես են ունեցել

Արցախի արտաքին գործերի նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 3-ին կարճատև աշխատանքային այցով ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում գտնվող Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը Մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանի և ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանի հետ միասին ներկա են գտնվել արցախցի նկարիչների ցուցահանդեսին և Ստեփանակերտից «ՎԷԼԱՆՍ» երգչախմբի համերգին։