Գուչչիի սպանության մասին ֆիլմում Լեդի Գագան հանդես կգա գլխավոր դերում

«Աստղը ծնվեց» ֆիլմում իր ունեցած մեծ հաջողությունից հետո Լեդի Գագան անդադար նոր առաջարկություններ էր ստանում տարբեր ռեժիսորների կողմից:
Վերջապես, նա որոշել է շարունակել իր դերասանական կարիերանև շուտով հանդես կգա Գուչիի սպանության մասին պատմող ֆիլմի գլխավոր դերում:
Քրեական դրամայի սցենարի հիմքում Իտալիայի նորաձեւության տան նախկին ղեկավար և Gucci-ի հիմնադիր Գուչչիո Գուչչիի թոռան մասին պատմություն է: Ֆիլմի ռեժիսորը կլինի Ռիդլի Սքոթը։
Հիշեցնենք, որ տարիներ առաջ այս սպանության մեջ մեղադրվեց վերջինիս կինը՝ Պատրիսիա Ռեջիանին, ով ենթարկվեց 18 տարի ազատազրկման: Պատրիսիան հայտնի է «Սև այրի» մականվամբ:
«Այն, ինչ տեղի ունեցավ թյուրիմացություն էր»,- 2016 թվականին ազատություն դուրս գալուց հետո լրագրողների հետ զրույցում ասել է նա: