Դեն Բիլզերյանը ցանկանում է դառնալ ԱՄՆ նախագահ

1980 թվականի դեկտեմբերի 7-ին ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի Տամպա քաղաքում ծնված, պոկերի աշխարհում մեծ հեղինակություն վայելող Դեն  Բիլզերյանիը, ում ինստագրամի արքա են անվանում, այսօր արդեն իր ինստագրամյան էջում ունի ավելի քան 9.4 մլն հետևորդ, և նրանց թիվն օր օրի աճում է:
Ամիսներ առաջ հրապարակած տեղեկատվության համաձայն՝ Բիլզերյանը մտադիր է իր թեկնածությունն առաջադրել Միացյալ Նահանգների նախագահական ընտրություններում: Վերջերս իր հարցազրույցներից մեկում Բիլզերյանը հաստատել է այդ տեղեկությունը՝ ասելով, որ հաղթական է տրամադրված:
Քանյե Ուեսթի Jesus is King ալբոմի շնորհանդեսի ժամանակ հանդես եկավ շոկային հայտարարությամբ․ ռեփերը նույնպես նպատակ ունի դառնալու ԱՄՆ-ի հաջորդ նախագահն ու համոզված է, որ դա իր մոտ անպատճառ կստացվի։