Հայաստանում առաջին անգամ ֆիլմերի հեռարձակման համար կվճարեն ֆիլմերի հեղինակներին

Հայաստանի ազգային կինոկենտրոնը 2018 թվականից արդեն սկսել է ֆիլմերի ցուցադրություններից գոյացած գումարից վճարել ֆիլմերի հեղինակներին։
Տարիներ շարունակ հայկական ֆիլմերի ողջ ժառանգությունը՝ 468 ֆիլմ, որոնք ստեղծվել են 1925-2015 թվականներին, ցուցադրվել են տարբեր հեռուստաընկերություններում առանց դրանց հեղինակներին որևէ վճար հատկացնելու:
Հայաստանի ազգային կինոկենտրոնում արդեն կազմվել են հեղինակների ցանկերը, ամփոփվել են տարբեր հեռուստատեսություններում ֆիմերի ցուցադրության քանակները:
Նոյեմբերի 4-ից ֆիլմերի հեղինակները կամ օրենքով ժառանգ համարվող անձինք պետք է ներկայանան «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ՝ համապատասախան պայմանագիր կնքելու համար: