Վաչեի կնոջ առաջին գրառումը ամուսնալուծության մասին շշուկներից հետո

Օրեր առաջ շշուկներ էին տարածվել Վաչե Թովմասյանի ու Գայանե Մանուկյանը ամուսնալուծության մասին:
Տեղեկությունը հաստատելու համար կապ հաստատեցինք Գայանե Մանուկյանի հետ:
«Չեմ պատրաստվում պատասխանել ոչ մի հարցի»,- ասաց Գայանեն:
Նշենք, որ Վաչեն և Գայանեն այլևս իրար չեն հետևում Ինստագրամում:
Գայանեն անգամ փակել է իր ինստագրամյան էջը և տեղեկության բաժնում հիշատակել միայն դստերը՝ գրելով Mias proudy mommy:

Ամուսնալուծության մասին շշուկներից հետո Գայանե Մանուկյանն իր ֆեյբուքյան էջում կիսվել է ռուս հոգեբան և գրող Աննա Կիրյանովայի խոսքերով. «Այն ինչ ինձ չի սպանում, պարզապես չի սպանում միանգամից: Գուցե դարձնում է ուժեղ և անզգա. ո՞վ գիտի:
Պետք է ավելի քիչ լինի այն բանից, ինչ սպանում է և քիչ լինեն այն մարդիկ, ովքեր սպանում են: Որովեհև նրանք, միևնույն է, մարդասպան են, ուրիշների նուրբ հոգիների ու բարի պոռթկումների մարդասպան»: