80 տարեկանում մահացել է հայտնի դերասանուհի և երգչուհի Մարի Լաֆորեն

Շվեյցարիայում մահացել է լեգենդար ֆրանսիացի երգչուհի և դերասանուհի Մարի Լաֆորեն: Այս մասին հայտնում է Washington post-ը:

Աստղը, որի իսկական անունը Մայտենա Մարի Բրիջիթ Դումենակ էր, մահացել է 80 տարեկանում՝ շվեյցարական Ժենոլյե քաղաքում: Մահվան պատճառները պարզվում են:

Մայտենա Մարի Բրիժիտ Դումենակը ծնվել է 1939 թվականի Ֆրանսիայի Ժիրոնդա դեպարտամենտի Սուլակ-սյուր-Մեր քաղաքում:  nv.am կայքը գրել է, որ նա հայկական ծագում ունի, ծնվել է հայ գաղթականի ընտանիքում:

Երգչուհին կարիերայի ընթացքում թողարկել է 42 ալբոմ: Բացի դրանից՝ նա նկարահանվել է 35 ֆիլմում: Երգչուհին հայտնի է Manchester et Liverpool, Ivan, Boris et Moi, Mon amour երգերով:

Իսկ կինոյում նրա ամենահայտնի դերը «Ոսկեձույլ աղջիկը» ֆիլմում էր՝ նկարահանված 1961 թվականին: Սակայն այս ոլորտում Լաֆորեն ճանաչում է ձեռք բերել «Վառ արևի» տակ ֆիլմով, որտեղ նկարահանվել է Ալեն Դելոնի հետ: