Թողարկվել է «Նոր պապը» հեռուստասերիալի թրեյլերը

Թողարկվել է «Նոր պապը» հեռուստասերիալի թրեյլերը. այս մասին տեղեկանում ենք HBO հեռուստաալիքի յութուբյան ալիքից:

«Նոր պապը» հեռուստասերիալիը «Երիտասարդ պապը»-ի շարունակությունն է․ այն պատմում է իր պաշտոնի համար ազատ հայացքներ ունեցող հոգևոր առաջնորդի մասին:

«Նոր պապը» սերիալում Ջուդ Լոուի մարմնավորած կերպարը՝ Պիոս XIII-ը, կոմայում է, իսկ նրա տեղը զբաղեցնում է նոր հովվապետը՝ Հովհաննես Պողոս III-ը, ում մարմնավորում է Ջոն Մալկովիչը: Սերիալում նկարահանվել են նաև Սիլվիո Օռլանդոն, Խավիեր Կամարան, Սեսիլ դե Ֆրանսը, Լյուդիվին Սանյեն և շատ ուրիշներ: