Այսօր Քրիս Ջենները նշում է իր 64-ամյակը

Շատ աշխարհահռչակ աստղեր միլիոնավոր երկրպագուներ են ձեռք բերել իրենց տաղանդի և ինդեալական տեսքի շնորհիվ: Սակայն տեսնելով նրանց հաիսքանչ մայրիկներ՝ դուք կհասկանաք, թե ումից են նրանք ժառանգել իրենց գեղեցկությունը:
Այդպիսի սեքսուալ ու գեղեցիկ մայրիկներից է Քրիս Ջենները, ով Քարդաշյան և Ջեններ քույրերին չի զիջում իր հմայքով: Այսօր Քրիսը նշում է իր 64-ամյակը:

Քրիս Ջենները կատակով նշում է, որ 30 տարեկանից հետո դադարել է մեծանալ և համոզված է, որ իր այդ հրաշագործ հատկանիշը փոխանցվել է նաև դուստրերին:
«Մայրկիկս է ինձ սովորեցրել կին լինելու արվեստը: Հուսամ, որ ես լավ աշակերտ եմ և կարողացել եմ լիարժեք յուրացնել այդ դասը»,- նշել է Քիմ Քարդաշյանը:

Շաբաթներ առաջ Քրիսը հայտարարեց, որ վերջապես գնել է բունկեր, որտեղ իրենց ընտանիքը կկարողանա թաքնվել բնական աղետների դեպքում: Նա ծախսել է ահռելի մեծ գումարներ, որպեսզի ձեռք բերի այդ բունկերը, որը գտնվում է Լոս Աջելեսում: Այն բավական մոտ է գտնվում Քիմ Քարդաշյանի և Քայնե Վեսթի առանձնատանը: Քրիս Ջեներն առանձնահատուկ վախ է տածում բնական աղետներից երկրաշարժի նկատմամբ:
Քրիստը նաև նշեց, որ իր այս բոլոր քայլերի պատճառն այն է, որ ինքը շատ է ցանկանում լինել իդեալական մայրիկ ու տատիկ: