Աստղագուշակ նոյեմբերի 5-ի համար

  • Խոյեր․
    Հաջող օր է բաղձալի նպատակին հասնելու համար: Վերջապես հնարավորություն կընձեռնվի հաշտվելու այն մարդու հետ, ում հետ վերջերս շատ եք վիճել: Դուք ոչ միայն կհաշտվեք, այլև համատեղ գործունեություն ծավալելու համաձայնության կգաք: Հնարավոր է որոշակի գումարային շահույթ:
  • Ցուլեր
    Անկեղծ եղեք նրանց հետ ում սիրում եք: Զգացմունքները թաքցնելու անհրաժեշտություն ամենևին էլ չկա: Ստեղծագործական կյանքում հաջողություններ կունենաք: Ի հայտ կգան նոր նախասիրություններ: Կարող եք սպորտով զբաղվելու համար անհրաժեշտ պարագաներ գնել: Դրանք շուտով պետք կգան:
  • Երկվորյակներ
    Բարեհաջող օր է: Նորանոր հնարավորություններ կընձեռնվեն բոլոր նրանց համար, ովքեր պատրաստ են արագ հավաքել իրերն ու ճամփա ընկնել: Այսօր ամենազգուշավոր Այծեղջյուրներն անգամ հակված կլինեն արկածախնդրության: Նոր ուղիներ եք փնտրում և վստահաբար ռիսկի դիմում, իսկ անհրաժեշտության դեպքում հմտորեն խորամանկում:
  • Խեցգետիններ
    Հնարավոր են շահավետ գործարքներ, իսկ գույքի հետ կապված հարցերը հաջող լուծում կստանան: Այսօր ստացված ինֆորացիան հետագայում կօգտագործեք շահույթ ստանալու համար: Երեկոն նվիրեք ակտիվ հանգստին:
  • Առյուծներ․
    Ստիպված եք շատ ջանքեր գործադրել և անգամ ուժասպառ լինել մասնագիտական հաջողությունների հասնելու համար: Թվում է, թե ձեր ցանկություններն այնքան էլ անիրական չեն, սակայն, դրանց իրականացման համար շատ ժամանակ կպահանջվի: Նախկինում ծագած կոնֆլիկտները կսրվեն , վիրավորանքից առաջացած հին սպիները՝ իրենց մասին զգացնել կտան:
  • Կույսեր․
    Ջանում եք հարազատներին ամեն գնով պարուրել  ուշադրությամբ,  սակայն երեբեմն կորցնում եք չափի զգացումը, դա կարող է վրդովմունքի պատճառ դառնալ, ուստի պատրաստվեք, սպասվում է մեղադրանքների տեղատարափ: Ցանկացած վեճի դեպքում անհապաղ հաշտության եզրեր գտեք, այլապես լրջագույն խնդրի առջև կկանգնեք:
  • Կշեռքներ
    Հնարավոր են հետաքրքիր հանդիպումներ: Թեև նոր ծանոթների վրա լավ տպավորություն կթողնեք, սակայն նրանց հանդեպ առանձնակի համակրանք չեք տածի,իսկ  շողոքորթություններին նշանակություն չեք տա:
  • Կարիճներ
    Բարեհաջող, խոստումնալից և հետաքրքիր օր է: Նպատակահարմար գործնական հանդիպումների, ազդեցիկ մարդկանց հետ շփման, կարիերայի հետագա զարգացմանն ինչպես նաև աշխատավաձի բարձացմանը վերաբերող հարցերի քննարկման համար: Նոր գործեր սկսեք միայն այն դեպքում, եթե համոզված եք, որ ինքնուրույն կկարողանաք դրանք ավարտին հասցնել: Նրանք, ովքեր սկզբում կաջակցեն ձեզ, ավելի ուշ ստիպված կլինեն զբաղվել իրենց սեփական խնդիրներով:
  • Աղեղնավորներ
    Բարեհաջող օր է նոր գործեր սկսելու համար, պայմանով, որ դրանք բարդ և ձանձրալի չլինեն:  Գործում ներգրավեք համախոհների, սկզբնական փուլում վերջիններիս աջակցությունը շատ տեղին կլինի, իսկ հետագայում արդեն ինքնուրույն  գլուխ կհանեք:
  • Այծեղջյուրներ
    Ուշադիր եղեք մանրուքների հանդեպ, քանզի դրանցից է կախված ձեզ համար շատ կարևոր գործերի հետագա ընթացքը: Ցանկացած բնույթի փոփոխություններ կատարելիս՝ սկսեք փոքր քայլերից, դա հնարավորություն կտա խուսափել չարդարացված ռիսկից և զերծ կպահի ավելորդ լարվածությունից: Հնարավոր է որոշակի ֆինանսական շահույթ, հին պարտքի վերադարձ:
  • Ջրհոսներ.
    Անհապաղ գործի անցեք, քանզի օրվա առաջին կեսին շատ ավելի հեշտ կլինի կենտրոնանալը:  Ստացված տեղեկությունները կստիպեն որոշ փոփոխություններ կատարել ծրագրերում: Ստիպված կլինեք հրաժարվել որոշ գնումներից և զվարճանքներից: Նպատակահարմար օր է օտար լեզուներ սովորելու, ինչպես նաև բարձր որակավորում ստանալու համար:
  • Ձկներ
    Եթե ի վերջո ստացվի կենտրոնանալ աշխատանքի վրա, ապա մեծ հաջողություններ կունենաք, անգամ ամենաբարդ հարցերին լուծումներ կգտնեք: Օգնություն, որպես այդպիսին, չի պահանջվի, իսկ շրջապատող մարդկանց խորհուրդներն ու լավ գաղափարները ճիշտ տեղին կլինեն: Հավանական է գումարային շահույթ:
    Սիրելիի հետ հնարավոր են տարաձայնություններ: Նա, ասես միտումնավոր, կփորձի հունից հանել,նյարդայնացնել ձեզ: Մի՛ կորցրեք հավասարակշռությունը: Փորձեք հումորով վերաբերվել ստեղծված իրավիճակին: Ինքնազգացողությունը փոքր-ինչ կվատանա: Խնայեք ձեզ: