Աստղեր, ովքեր հրաժարվել են բուսակերությունից

Հիմա շատերն են գլուխ գովում, ինչու չէ, նաև քարոզում բուսակերության ու դրա կարևորության մասին։ Սակայն բուսակեր լինելը կամ այդ ապրելակերպին անցնելը  պահանջում է մեծ ջանք, ինչպես նաև՝ կամքի ուժ:

Հիմա սոցցանցերում և ընդհանրապես համացանցում հաճախ են հայտնվում հայտնի բուսակեր աստղերի մասին բազմազան տեղեկություններ ու հետաքրքիր փաստեր։ Սակայն կան նաև այնպիսիները, որոնք ինչ-ինչ հանգամանքների պատճառով ստիպված են եղել հրաժարվել բուսակերի ապրելակերպից:

Սեմյուել Լ. Ջեքսոն

Հոլիվուդյան հայտնի դերասան Սեմուել Էլ Ջեքսոնը երկար տարիներ բուսակեր է եղել, բայց «Տարզան» ֆիլմում դերակատարման համար ստիպված է եղել հրաժարվել այդ սովորությունից:

Անջելիան Ջոլի

Դերասանուհին խոստովանում է, որ սարսափելի նիհարել էր բուսակերությունից, որի հետևանքով արդեն առողջական խնդիրներ էր ունենում: Այդ իսկ պատճառով դերասանուհին հրաժարվում է բուսակերությունից և սկսում է միս ուտել։

Նատալի Փորտման

Դերասանուհի Նաթալի Պորտմանը բուսակեր է դարձել 8 տարեկանում, բայց հրաժարվել է այս ապրելակերպից, երբ պատրաստվել է մայր դառնալ:

Էն Հեթուեյ

Երբ սկսեցին «Ինտերստելար» նկարահանումները, Էն Հեթուեյը հրաժարվեց բուսակերի ապրելակերպից: Այդ ժամանակ նա դժվարանում էր կրել ծանր սաղավարտ և շուտ էր հոգնում: