«Գերբնական գազաններ 3» ֆիլմի նկարահանումները տեղի են ունենալու Բրազիլիայում

Warner Bros. ընկերության «Գերբնական գազաններ» ֆիլմի երրորդ մասի նկարահանումները տեղի են ունենալու Բրազիլիայում. ֆիլմը կթողարկվի 2021-ին։

Ըստ տեղեկությունների՝ նկարահանումները մեկնարկելու են 2020 թվականի գարնանը: Ֆիլմի երրորդ մասում դերասանուհի Ջեսիկա Ուիլյամսի կերտած Էլալի (Լալլի) Հիքսի կերպարը կլինի գլխավորներից մեկը:

Էլալի (Լալլի) Հիքսի կերպարը հանդես էր եկել «Ֆանտաստիկ գազաններ․ Գրինդելվալդի հանցանքները» ֆիլմում՝ որպես Հոգվարթսի կախարդության և մոգության ուսուցիչ:

2016 թվականին թողարկված «Ֆանտաստիկ գազաններ ու որտեղ գտնել դրանց» ֆիլմի նկարահանումները տեղի էին ունեցել Նյու Յորքում, իսկ 2018 թվականին թողարկված «Ֆանտաստիկ գազաններ․ Գրինդելվալդի հանցանքները» ֆիլմը նկարահանվել էր Փարիզում:

Նշվում է, որ ֆիլմում իրենց դերերով հանդես կգան նաև Էդի Ռեդմեյնը և Ջոնի Դեպը: