«Դա զզվելի էր». Քրիստեն Դանսթը պատմել է Բրեդ Փիթի հետ իր համբույրի մասին

1994 թվականին մեծ էկրաններին բարձրացավ «Հարցազրույց վամպիրի հետ» ֆիլմը, որի գլխավոր դերերում Բրեդ Փիթն ու Քրիստեն Դանսթն էին:
10-ամյա Քրիստեն Դանսթն այդ ժամանակ ապշեցրեց երկրպագուներին ոչ միայն իր փայլուն խաղով, այլ նաև հետաքրքիր հայտարարությամբ. նա ասաց, որ իր համար Փիթի հետ համբույրը զզվելի էր:

Ֆիլմի պրեմիերայից ու այդ հարցազրույցից անցել է 25 տարի, սակայն դերասանուհու կարծիքը չի փոխվել: Լրագորղների հետ զրույցում Դանսթը խոստովանեց, որ Բրեդ Փիթին երբեք հմայիչ չի համարել:
Սակայն դերասանուհին բավականին ջերմ է արտահայտվում Թոմ Քրուզի մասին, ով նույնպես խաղում էր այդ ֆիլմում:

Քրիստենի պնդմամբ՝ դերասանը շատ ավելի բարեհամբույր ու կիրթ էր, քան Բրեդ Փիթը: Սակայն Դանսթը նաև խոստովանում է, որ վերջերս հանդիպելով Քրուզին՝ շատ հիասթափվեց նրանից, որվեհտև դերասանը վարակվել է աստղային հիվանդությամբ: