Ե՞րբ և ի՞նչ պայմաններում է Սիրուշոն ստեղծագործում

Երգչոհի Սիրոշոն վերջին ժամանակներում շատ ակտիվ է և իր ինստագրամյան էջում հաճախ է կիսվում հետաքրքիր մտքերով ու գեղեցիկ լուսանկարներով:
Իր նոր լուսանկարին կից նա նշել է. «Երգերիս մեծ մասը գրում եմ ճանապարհներին, երբ ոչ ոք և ոչինչ չկա խանգարող»:
Ավելի վաղ Սիրուշոն գրել էր. «Փորձությունները շատ են ու ամեն օր: Պետք է կարողանալ ամեն անգամ գտնել ուժ ու ոտքի կանգնել ու անկախ ամեն ինչից ապրել արդար ու ճիշտ: Այնպես, որ միշտ կարողանաս հանգիստ խղճով կյանքի աչքերի մեջ նայել»։