Ինչպե՞ս շրթներկի ճիշտ գույն ընտրել այս աշնանը

Երբեմն կանանց համար դժվար է կողմնորոշվել շրթներկերի բազմազան երանգների հարցում, որ գոյություն ունի այսօր: Այդ պատճառով, ընտրելով որոշակի գույն, կանայք այն օգտագործում են անընդհատ և չեն ցանկանում փոխել: Բայց ամեն ինչ այդքան էլ բարդ չէ: Պարզապես հարկավոր է իմանալ մի քանի գաղտնիք, որոնք կօգնեն շրթներկի կատարյալ գույն ընտրել:
Դեռևս նորաձև են հյութեղ շուրթերը և հարկավոր է ընտրել այնպիսի շրթներկ, որը վիզուալ կմեծացնի շուրթերը:
Գաղտնիք չէ, որ բաց գույնի շրթներկը վիզուալ մեծացնում է շուրթերը, իսկ մուգը՝ փոքրացնում:
Եթե ցանկանում եք մեծացնել շրթունքները, ապա նախապես դրանք ընդգծեք բաց գույնի մատիտով (շատ կարևոր է, որպեսզի մատիտը շրթներկի գույնն ունենա) և դրանից հետո միայն շրթներկ քսեք:
Այս աշնանն առավել նորաձև են բաց գույնի շրթներկերը: