Լուսինե Թովմասյանի փոքրիկն արդեն 3 ամսական է

Մոդել, դերասանուհի Լուսինե Թովմասյանը նոր հրապարակում է կատարել իր միկրոբլոգում, որում իր երկրպագուների հետ հիասքանչ նորությամբ է կիսվել։
Այսօր Լուսիների նորածին որդին՝ Ալեքը, դարձավ երեք ամսական։
Այդ կապակցությամբ դերասանուհին իր Ինստագրամի էջում գրառում է կատարել․ «Մեր փոքրիկ Հովհաննիսյանը երեք ամսական է»։ Նշենք, որ Հովհաննիսյանը Լուսինեի ամուսնու՝ Արթուրի ազգանունն է։
Շնորհավորանքներին միացել են նաև Լուսինեի ինստագրամյան հետևորդները՝ երեխային մաղթելով լավագույն մանկություն։