Մեթյու Մաքքոնահին իր 50-ամյակի առթիվ Ինստագրամում էջ է բացել

Հոլիվուդյան դերասան Մեթյու Մաքքոնահին իր 50-ամյակի առթիվ Ինստագրամ սոցիալական ցանցում իր անձնական էջն է բացել:

Ինստագրամում դերասանի առաջին հրապարակումը հումորային տեսանյութ է եղել, որում դերասանն ասել է, որ փոքր-ինչ հուզված է, քանի որ դա նրա՝ աշխարհի հետ իր հայացքներով կիսվելու առաջին փորձն է:

Դերասանին խրախուսել են գործընկերներն ու ինստագրամյան հետևորդները: «Ուռա՜. այժմ Ինստագրամն ավելի լավն է դարձել»,- դերասանի հրապարակումը մեկնաբանել է դերասանուհի Ռիզ Ուիզերսփունը:

Մի քանի ժամվա ընթացքում դերասանի հետևորդների թիվը դարձել է ավելի քան 600 հազար: