Նախարարը թյուր ինֆորմացիա է հաղորդել Գոռ Սուջյանի մասին

Երաժիշտ Գոռ Սուջյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում` նշելով, որ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը թյուր ինֆորմացիա է հաղորդել` նշելով իր անունը նոյեմբերի 2-ին Հանրապետության հրապարակի մետրոյին հարակից տարածքում բեմադրված «ՀուԶանք ու Զանգ» ներկայացմանը հավանություն տված մասնագետների թվում:

Հիշեցնենք, որ բեմադրությունը քննարկման թեմա դարձավ նաև այն պատճառով, որ հանրության շրջանում լուրեր էին շրջանառվում, թե ներկայացումը ԼԳԲՏ կամ սատանիստական քարոզ է իրականացնում: Բեմադրության ժամանակ հանդիսատեսներից մեկն անգամ փորձել էր զելյոնկա լցնել ներկայացման մասնակիցներից մեկի վրա:
Նրան բերման են ենթարկել: