Բաքվի բնակչին ձերբակալել են սպիտակցի Հայկո լսելու համար

Բաքվում ձերբակալել են հայկական երգ լսող մեքենայի վարորդին: Այս մասին հայտնել են Բաքվի ոստիկանության գլխավոր վարչության մամուլի ծառայությունից։

Ավտոմեքենայում միացված է եղել Սպիտակցի Հայկոյի «Մի գնա» երգը:

«Ոստիկանության աշխատակիցներն անհետաձգելի օպերատիվ և որոնողական աշխատանքների արդյունքում պարզել են ավտոմեքենայում հայկական երգ լսող վարորդի ինքնությունը»,- ասված է Բաքվի ոստիկանության գլխավոր վարչության մամուլի ծառայության հայտարարության մեջ։

Ասվում է, որ այդ փաստով տարվում է հետաքննություն, ուսումնասիրվում են մանրամասները: