Ի՞նչ է պետք երազանքին հասնելու համար. Լիլիթ Բաբասյան

«Մինչև քո մեջ չսպանես ալարկոտությունը, երազանքիդ չես հասնի»,- իր միկրոբլոգում գրել է Լիլիթ Բաբասյանը` հրապարակելով գեղեցիկ ու գայթակղիչ լուսանկար:
Նշենք, որ Լիլիթը դերասան Ալեքսանդր Բաբասյանի կինն է։ Նա անցած տարվա մայիսին Անդրեյ Մալախովի «Ուղիղ եթեր» հեռուստանախագծի հյուրն էր եղել և պատմել գրագետ նիհարելու կարևորության և դեղերի վնասի մասին։
Ինքը` Լիլիթը, ժամանակին առողջ սնդդակարգի և մարզումների շնորհիվ ազատվել է ավելորդ քաշից: Իր սլացիկ, սեքսուալ կազմվածքին նա կարողացել է հասնել կամքի ուժի և աշխատասիրության շնորհիվ: