Աստղագուշակ նոյեմբերի 6-ի համար

 

  • Խոյեր․
    Անձնական հարաբերություններում նախևառաջ կկարևորվեն անկեղծությունն ու նախաձեռնողականությունը: Երեկոն հարմար կլինի հյուրեր ընդունելու և նրանց հաճելի անակնկալներ մատուցելու համար:
  • Ցուլեր
    Ձեզ հաջողվում է ճիշտ գնահատել իրավիճակը` որքան էլ որ այն բարդ ու խճճված թվա: Այսօր կարելի է ռազմավարական նշանակություն ներկայացնող որոշումներ ընդունել, մշակել երկարաժամկետ նախագծեր: Դուք տրամադրված եք չափազանց լուրջ, և շրջապատին դա շատ է դուր գալիս:
  • Երկվորյակներ
    Աստիճանաբար ուժեղանում է դրական միտումների ազդեցությունը, հնարավոր է դառնում կարգավորել մանր թյուրիմածությունները, հարթել շրջապատի մարդկանց հետ հարաբերությունները: Երբեմն դուք գնում եք մեծ զիջումների, սակայն ոչ մեկին թույլ չեք տալիս ձեր վզին նստել:
  • Խեցգետիններ
    Օրվա սկզբին հնարավոր են խնդիրներ` դա այն ժամանակահատվածն է, երբ մանր վեճերը կարող են վերածվել լուրջ կոնֆլիկտների: Դուք սրտին մոտ եք ընդունում այն ամենն, ինչը կարելի էր և անտեսել, հաճախ եք խնդիրներ ստեղծում այնպիսի բաներից, որոնք ուշադրության արժանի չեն:
  • Առյուծներ․
    Հարմար օր է մտահորիզոնը ընդլայնող ցանկացած գործունեության համար: Աշխատեք խուսափել տհաճ մարդկանց հետ շփումներից` այսօր դա միգուցե սեփական դեմքը պահպանելու և հոգեկան հավասարակշռությունը վերականգնելու միակ միջոցն է:
  • Կույսեր․
     Բարենպաստ օր է, որը ձեզ բազմաթիվ հետաքրքիր բաներ է խոստանում: Դուք մտածում եք չափազանց ոչ ստանդարտ, ձեր գաղափարները և որոշումները ապշեցնում են իրենց յուրատեսակությամբ: Մարդիկ, ովքեր ունակ չեն համարձակ եզրահանգումներ անելու, սիրով հետևում են ձեր օրինակին, սատարում են ձեր ձեռնարկումներին:
  • Կշեռքներ
    Հնարավոր են տհաճ, հոգեմաշ խոսակցություններ, որոնց հաջորդում են կորուսյալության և դատարկության զգացումները:
  • Կարիճներ
    Այսօր շատ դժվար է հանգստություն պահպանելը, սակայն առանց դրա դուք ուղղակի չեք կարող հասնել որևէ դրական արդյունքի: Դուք հեշտությամբ եք ենթարկվում սադրանքների, հաճախ եք գնում ռիսկի այնպիսի իրավիճակներում, երբ դրա անհրաժեշտությունը չկա:
  • Աղեղնավորներ
    Այսօր չի հաջողվում մտերիմների կողմից հասկացված լինել, ձեզանից պահանջվում է սովորականից ավելի մանրամասն բացատրություններ, իսկ երբեմն էլ` արդարացումներ: Հատկապես զգույշ եղեք ղեկին նստած ժամանակ:
  • Այծեղջյուրներ
    Հիանալի օր է աշխատանքի համար, այդ թվում և` հոգնեցուցիչ, բարդ, հատուկ հմտություններ պահանջող: Ձեզ կհաջողվի կենտրոնանալ գլխավորի վրա, դեն նետել ամեն մի աննշան ու ոչ կարևոր բան:
  • Ջրհոսներ.
    Անձնական հարաբերությունների տեսանկյունից ամենաթեթև օրը չէ, քանի որ չափից ավելի շատ եք այսօր ասում ու անում այնպիսի բաներ, որոնք շրջապատին դուր չեն գալիս:
  • Ձկներ
    Բեղմնավոր օր է, որի ընթացքում դուք մեծ հաջողությունների կհասնեք աշխատանքային ոլորտում, ընդ որում` հաճախ դա անսպասելի է լինում ինչպես ձեզ, այնպես էլ` ձեր շրջապատի համար: