Բոդիբիլդինգի չեմպիոնն անգամ հղի վիճակում չի դադարում մարզվել

Կանանց բոդիբիլդինգի պատմությունը սկսվել է 1970 թվականին, երբ կանայք սկսել են մասնակցել բոդիբիլդինգի մրցույթներին։
Համաձայնեք, որ մկանուտ և «հաղթանդամ» այս կանայք նույնքան էկզոտիկ տեսք ունեն, որքան տղամարդիկ՝ չնայած երբեմն նրանց շատ դժվար է տարբերել, եթե չլիներ կին-բոդիբիլդերների բիկինիի հատվածն ու օգտագործած կոսմետիկ միջոցները։

Նման ֆիզիկական փոփոխություններ այս կանանց մոտ առաջացնում են հատուկ հորմոններն ու դեղամիջոցները, որոնք ունենում են նաև ծայրահեղ վատ ազդեցություն: Նման միջոցների չարաշահումը հանգեցնում է անպտղության, և դա է պատճառը, որ բոդիբիլդինգով զբաղվող կանանց մեծամասնության մոտ կանացի առողջական խնդիրները շատ են: Սակայն դա չի վերաբերոմ Կարոլինա Պատրիչինիոյին, ով տարիներ առաջ բոդիբիլդինգի չեմպիոն էր ու հայտնի էր ողջ աշխարհին:

Իր ամուսնու հետ Կարոլինան ապրում է արդեն 13 տարի, բայց դեռ 7 տարի առաջ բժիշկները հավատացրին, որ Կարոլինան երբեք չի կարող երեխա ունենալ: Սակայն տարիներ անց բախտը ժպտաց Պատրիչինիոյին և գեղեցկուհին իմացավ, որ շուտով երեխա է ունենալու: Դրա մասին նա իմացավ հղիության 4-րդ ամսում, երբ արդեն երոևում էր իր կլորացած փորիկը: Սակայն Կարոլինան չհրաժարվեց մարզումներից, նա 9 ամիս շարունակ օրական 8-10 ժամ անցկացնում էր մարզասրահում: Տեսնելով հղի սպորտսմենուհուն շատերը քննադատում էին` ասելով, որ նա վտանգում է փոքրիկի առողջությունը, սակայն բարեբախտաբար երեխան ծնվեց առողջ, իսկ Կարոլինան ծննդաբերությունից օրեր անց վերադարձավ իր նախկին կենսակերպին: