«Եվրատեսիլ 2020»-ի հայաստանյան ներկայացուցիչը կընտրվի «Դեպի Եվրատեսիլ»-ի միջոցով

Հանրային հեռուստաընկերությունը «Եվրատեսիլ 2020»-ի Հայաստանի պատվիրակին կընտրի «Դեպի Եվրատեսիլ» նախագծի միջոցով:

Հեռուստաընկերությունը սկսել է 3-րդ եթերաշրջանի մասնակիցների հայտերի ընդունումը: Այս եթերաշրջանում ևս երգիչները հանդես կգան իրենց երգերով: Երգը պետք է գրված լինի հատուկ նախագծի համար կամ նախկինում հրապարակված չլինի: Հայտերն ընդունվում են մինչև դեկտեմբերի 31-ը: Նախագիծը եթերում կլինի արդեն հաջորդ տարի:

Հիշեցնենք, որ հեռուստաընկերությունը «Դեպի Եվրատեսիլ»-ի միջոցով է ընտրել «Եվրատեսիլ 2017»-ի և «Եվրատեսիլ 2018»-ի ներկայացուցիչներին՝ Արծվիկին ու Սևակ Խանաղյանին: