Ի՞նչ տարօրինակ նվեր է ստացել Ֆիլիպ Կիրկորովը հայ ոճաբանից

Ռուսական շոու-բզինեսի ամենահայտնի աստղերից մեկը` Ֆիլիպ Կիրկորովը, իր իսնտագրամյան հետևորդների հետ կիսվել է զվարճալի տեսանյութով: Եգիչը երկրպագուներին է ներկայացրել իր ոճաբանի` Արսեն Հայրապետովի մատուցած հետաքրքիր նվերը: Վերջինս երգչին Louis Vuitton-ի 154 ռուբլի արժողությամբ «գանտելներ» է նվիրել:
Երգչի նվերը բավականին դուր է եկել նաև շոու-բզինեսի մյուս աստղերին:
Լոլիտան տեսանյութի մեկնաբանություններում խնդրել է Կիրկորովին թույլ տալ իրեն դիպչել այդ «գանտելներին» և ինքն էլ է ցանկություն հայտնել դրանք օգտագործելու, իսկ Իգոր Կրուտոյը հորդորել է մարդկանց չվատնել այդքան մեծ գումար նման բաների վրա:
Անմասն չեն մնացել նաև հայտնի ոճաբանի` Արսեն Հայրապետովի երկրպագուներն, ովքեր նվերը համարել են շատ նրբաճաշակ ու ոճային: Կիրկորովը հայտնել է ինստագրամյան հետևորդներին, որ այուհետ նա իսկապես ունի մոտիվացիա առավոտյան մարզվելու համար:

Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ` համերգներից մեկի ժամանակ, երգչին ծաղկեփնջի փոխարեն նվիրել են հսկայական սաղմոն:
«Ամենասարսափելի նվերն էր: Բայց ես շատ զգացված եմ: Դա իսկապես արտասովոր է ու շատ արժեքավոր»,- ասել է երգիչը՝ հավելելով, որ շնորհակալ է անհավանական ընդունելության, ուշադրության և այդ հիշարժան, անսովոր նվերի՝ սաղմոնի համար։