Ինչպիսի՞ դիմահարդարում պետք է ընտրել տղամարդկանց դուր գալու համար

Մեզնից յուրաքանչյուրը ցանկանում է գեղեցիկ լինել՝ միշտ կամ կարևոր հանդիպման ժամանակ, բոլորի կամ այն «միակի» համար:
Գեղեցկությունը սուբյեկտիվ, անորոշ հասկացություն է և մեծ մասամբ կախված է ընկալումից: Միևնույն կնոջը երկու տղամարդ լրիվ տարբեր կերպ են տեսնում, մեկը՝ որպես աստվածուհի և իդեալ, երկրորդը, որպես ոչնչով աչքի չընկնող իգական սեռի ներկայացուցիչ:
Սակայն դիմահարդարման մեջ կան մի քանի գաղտնիքներ, որոնք միշտ դուր են գալիս տղամարդկանց ու ընդգծում են կնոջ հմայքն ու գեղեցկությունը:

Վերջերս բավականին ակտուալ է դարձել հայլայթերրը: Այս թրենդն առաջ եկավ 2013 թվականին: Փայլերի միջոցով այտոսկրերը, աչքերն ընդգծելը կնոջը հաղորդում է նրբություն ու ավելի երիտասարդացնում է նրա կերպարը:
Այդ արդյունքին կարելի է հասնել նաև փայլուն շրթներկերի միջոցով կամ թաց տոնային քսուքների:

Աչքերը սյուրմայով ճիշտ ընգծելու դեպքում դուք կարող եք փոխել ձեր հայացքն` այն դարձնելով ավելի խորը, գրավիչ, գայթակղիչ:
Կարևոր նշանակություն ունի նաև աչքերի ստվերափոշու ընտրությունը. շականակագույնի, վարդագույնի երանգները պարզ ու թեթև են դարձնում հայացքը, իսկ կապույտ, կարմիր և այլ գույները մեծացնում են կնոջ տարիքը:
Չմոռանաք նաև թարթիչների մասին. խիտ ու երկար թարթիչները նորաձև  ու գեղեցիկ են միշտ, բայց միայն այն դեպքում, եթե դրանք բնական են: