Louis Vuitton-ի սեփականատերն առաջ է ընկել Բիլ Գեյթսից` դառնալով աշխարհում 2-րդ ամենահարուստ մարդը

Louis Vuitton և Dior ապրանքանիշերի սեփականատեր Բերնար Առնոն Forbes-ի կողմից ճանաչվել է աշխարհում 2-րդ ամենահարուստ մարդը: Աշխարհում ամենահարուստ մարդուն` Ջեֆ Բեզոսին, նա զիջում է ընդամենը 5 միլիարդ դոլարով:
Բերնարի ունեցավծքը կազմում է 107 միլիարդ դոլար: Բերնարը կարողացել է առաջ անցնել Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսից, ում ունեցվածքը 106.8 միլիարդ է:
Louis Vuitton և Dior ապրանքանիշերի սեփականատիրոջ ունեցվածքն այդքան մեծացավ LVMH-ի բաժնետոմսերի գնային աճի շնորհիվ: Մարտին, երբ Forbes-ը հրապարակեց աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակը, Բարների ունեցվածքը կազմում էր 76 միլիարդ դոլար:
Այսօր Louis Vuitton-ը ներկայացված է ավելի քան 53 երկրներում։ Բրենդը մեծ վերելք ապրեց դեռ 90-ականներին, երբ ընկերության գեղարվեստական նոր ղեկավարի՝ Մարկ Ջեյկոբսի հետ, հայտնվեցին շրջազգեստների, կոշիկների, աքսեսուարների և ոսկերչական իրերի բաժիններ։