Օծանելիք, որը կարելի է ուտել

Մենք մեծ հաճույքով օծանելիք են օգտագործում և մեզ ավելի գեղեցիկ և ինքնավստահ զգում ամբողջ օրվա ընթացքում, բայց քչերն են  տեղյակ, թե ինչ հետաքրքիր փաստեր կան, որոնք վերաբերվում են  օծանելիքին: Ահա դրանցից մի քանիսը:
Ի սկզբանե օծանելիքն օգտագործել են միայն կաշվե ձեռնոցները մշակելու համար: Օծանելիքը շշալցնելու մասին առաջինը գլխի է ընկել Ֆրանսուա Կոտին:

Օծանելիքի ամենաթանկարժեք կոմպոնենտը  իրիսն է: Ծաղկի մեկ կիլոգրամն արժե մոտ  40 000 եվրո:
Շուտով շուկայում կհայտնվեն «օծանելիքի կապսուլներ», որոնք հնարավոր կլինի կուլ տալ՝ դեղահաբերի  պես: Մեկ կապսուլը բավարար կլինի ամբողջ օրվա ընթացքում հաճելի բուրելու համար:

Սակայն այ դեղահաբերը դեռ մշակման փուլում են, որովհետև նրանք կարող են սարսափելի ալերգայի պատճառ դառնալ: Լրատվամիջոցներին հայտնի է, որ օծանելիք-դեղահաբերի փորձարկումներից մեկի ժամանակ այդ դեղահամբը փորձած գիտնականը քիչ է մնացել շնչահեղձ լինի: Գիտնականնների պնդմամբ՝ օծանելիք-դեղահաբերը հասանելի կլինեն արդեն 2025 թվականին: