Աստղագուշակ նոյեմբերի 7-ի համար

  • Խոյեր․
    Անսպասելի զուգադիպությունների և հանգամանքների բարենպաստ զարգացման շնորհիվ այսօր ձեր առջև նոր հեռանկարներ են բացվում: Դուք շանս կունենաք գտնելու համախոհների և նոր ընկերների, ստանալու ազդեցիկ մարդկանց հովանավությունն ու աջակցությունը:
  • Ցուլեր
    Դուք հաջողությունների եք հասնում, քանի որ ցանկացած խնդրի լուծմանը մոտենում եք ստեղծագործաբար: Ճիշտ է` միշտ չէ, որ հնարավոր է լինում խուսափել սխալներից, սակայն անգամ դրանք ձեզ օգտակար են լինում: Բոլորի համար չէ, որ հասկանալի է ձեր գործողությունների մոտիվացիան, շրջապատի մարդիկ փորձում են ձեզ խելքի բերել, ուղղորդել ավելի սովորական հունով, որը իրենց կարծիքով առավել ճիշտ ուղին է:
  • Երկվորյակներ
    Այսօր հնարավորություն կընձեռնվի ավարտին հասցնել վաղուց սկսված գործերը, և միևնույն ժամանակ էլ` ստանալ պարգև այն ջանքերի համար, որ դուք թափել եք երկար ժամանակահատվածում:
  • Խեցգետիններ
    Մտերիմների հետ հարաբերությունները, որոնք ներդաշնակ ու ջերմ էին առավոտյան, կեսօրին կսկսեն վատթարանալ, և բոլորովին` ոչ ձեր մեղքով: Այնուամենայնիվ, հենց դուք պետք է ձեռնամուխ լինեք դրանց վերականգնմանը
  • Առյուծներ․
    Մի տխրեք, եթե ինչ-որ բան չի ընթանում այնպես, ինչպես դուք նախատեսել էիք: Այսօրվա բոլոր անակնկալներն ու  անսպասելի շրջադարձերը ձեզ համար միանգամայն օգտակար կլինեն:
  • Կույսեր․
    Անձնական հարաբերություններում հազիվ թե որևէ էական փոփոխություններ լինեն դեպի դրականը, սակայն ընդհանուր առմամբ  ստեղծված իրավիճակը ձեր սրտով է: Կարող է իր մասին հիշեցնել հին ծանոթը, և դուք ուրախ կլինեք նրանից որևէ լուր ստանալու համար:
  • Կշեռքներ
    Այսօր լավ կանցնեն գործնական և անձնական հանդիպումները, դուք հեշտության ընդհանուր լեզու կգտնեք մարդկանց հետ: Բոլորվին ոչ վերջին դերը կխաղա դրանում ձեր հմայքը` դուք ուղղակի դուր եք գալիս նրանց, ում հետ գործ եք բռնում, ինչն էլ օգնում է փոխհասկացվածության ձեռքբերմանը:
  • Կարիճներ
    Բարենպաստ օր է ռոմանտիկ ժամադրությունների համար, կարելի է և պետք է նախաձեռնություն ցուցաբերել անձնական հարաբերություններում: Փքորիկ ուղևորությունները բարձրացնում են տրամադրությունը և նպաստում նոր ծանոթությունների հաստատմանը:
  • Աղեղնավորներ
    Այսօր հաջողության հասնելու համար անհրաժեշտ է պատերազմ հայտարարել սեփական թուլություններին և հաղթել դրանց: Մի ծուլացեք, մի հետաձգեք ոչ մի գործ, զբաղվեք ոչ միայն այն գործերով, որոնք ձեզ դուր են գալիս, շփվեք ոչ միայն նրանց հետ, ովքեր ձեզ հետաքրքիր և հաճելի են, զուր մի վատնեք ժամանակը:
  • Այծեղջյուրներ
    Դուք ձգտում եք հնարավորինս անկեղծ լինել մտերիմների հետ, կիսվում եք բոլորի հետ ձեր զգացմունքներով և ապրումներովմ, ոչինչ չեք թաքցնում: Ավաղ, դա չի նպաստում հարաբերություններում ներդաշնակության հաստատմանը, հակառակը` հաճախ վերածվում է վեճերի առարկայի:
  • Ջրհոսներ.
    Այսօր հույսը դրեք միայն ձեր վրա: Անգամ եթե որևէ մեկն իր աջակցությունն է առաջարկում, դա ամենևին չի նշանակում, որ այն կցուցաբերվի ժամանակին և ցանկալի ձևով:
  • Ձկներ
    Բարենպաստ օր է գործնական բանակցություններ վարելու համար, հիմնականում` հեռվից եկած մարդկանց հետ: Նշանի բիզնեսմեն ներկայացուցիչների համար հնարավորություն կընձենվի ընդլայնել իրենց գործունեության ոլորտը, դուս գալ նոր շուկաների վրա: