Արենա Զեյնալյանն այսօր նշում է իր ծննդյան տոնը

«Women’s Club» հումորային ծրագրի մասնակից և «Միսս Հայուհի 2018» գեղեցկության մրցույթի հաղթող Արենա Զեյնալյանն այսօր տոնում է իր 26-ամյակը:
Գեղեցկուհին իր ինստագրամյան էջում կիսվել է «Women’s Club»-ից իր գործընկերների հաճելի անակնկալով. Պոնչը, Տոման, Զառան և Սոնան կեսգիշերին թակել են Արենայի բնակարանի դուռն ու առաջինն են շնորհավորել նրա 26-ամյակը: Արենային չեն մոռացել շնորհավորել նաև հազարավոր երկրպագուները: