Դիանա Գրիգորյանի ջերմ և զգացմունքային շնորհավորանքը որդուն

Սցենարիստ, դերասանուհի Դիանա Գրիգորյանը երեկ հրապարակել է որդու լուսանկարներից պատրաստված կոլաժ, որով էլ շնորհավորել է Շառլի 12-ամյակը։ Դիանան լուսանկարին կից թողել է բավականին գեղեցիկ և ինքնատիպ շնորհավորանք։

«Իմ բարի, շատ բարի տղա, իմ Շառլ… Բարով ես ծնվել: Նոյեմբերի վեցին, մեծ դժվարությամբ լույս աշխարհ եկար և քո մեծ աչուկներով, բարի ժպիտով երջանկացրիր մեզ: Իմ արդեն հասուն տղա… Թող երբեք և ոչինչ քո աչքերից չմաքրի քո անմեղ ժպիտը և երբեք չզղջաս քո առատ բարության համար, քանի որ Տերն անկասկած նույնքան առատ կվարձատրի քեզ քո բարության դիմաց: Շնորհավոր մեզ, որ ունենք քեզ»,- գրել է Դիանան։
Դերասանուհու շնորհավորանքներին են միացել նաև Դիանայի ինստագրամյան հետևորդները, ովքեր լավագույնն են ցանկացել երեխային։