Սաթի Կազանովայի լուսանկարները Հայաստանից

Երգչուհի Սաթի Կազանովան ամուսնու հետ ժամանել էր Հայաստան, որպեսզի ելույթ ունենա Իոսիֆ Կոբզոնի հիշատակին նվիրված համերգին:
Լրագրողների հետ զրույցում գեղեցկուհին խոստովանել է. «Կովկասի մարդ լինելով՝ ամաչում եմ, որ առաջին անգամ եմ Հայաստանում»:

«Ֆաբրիկա» խմբի նախկին մասնակիցը հիմա ռուսական շոու-բիզնեսի ամենաճանաչված ու սիրված երգչուհիներից է: Իր միկրոբլոգում Սաթին կիսվել է Հայաստանից գեղեցիկ լուսանկարներով:
Նա նաև նշել է, որ հիացած է ոչ միայն հայկական բնաշխարհի գեղեցկությամբ, այլ նաև հայերի բարեհամբույր ու հյուրընկալ բնավորությամբ:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 3-ին տեղի ունեցավ Իոսիֆ Կոբզոնին նվիրված համերգ-երեկոն, որին ներկա էին նաև կատարողի ընտանիքի անդամներն ու ընկերները, որոնք Երևան էին ժամանել աշխարհի տարբեր կետերից։ Համերգային ծրագրի հասույթը տրամադրվելու է քաղցկեղով հիվանդ երեխաների բուժմանը։